AM
27 Ապրիլ 2026 - 10:37 AMT

Հայ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են ամերիկացի մաքսավորների և սահմանապահների աշխատանքին

Հայաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները ԱՄՆ-ում ծանոթացել են սահմանների պաշտպանության համակարգին և քննարկել համագործակցության զարգացումը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկողության ու սահմանների անվտանգության ծրագրի շրջանակում վերջերս Հայաստանի սահմանապահ կառույցի ներկայացուցիչներն այցելել են Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու պետքարտուղարության և Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության գործընկերների հետ և քննարկելու ընթացիկ համագործակցությունը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում հայ սահմանապահները եղել են մայրաքաղաք Վաշինգտոնում, Էլ Պասոյում (Տեխաս) և Արտեսիայում (Նյու Մեքսիկո) և առիթ են ունեցել տեսնելու Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքը Մեքսիկայի հետ սահմանին, ինչպես նաև այցելել են ԱՄՆ սահմանային պարեկների ակադիա։