«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանձնարարել է իր փաստաբանական թիմին ուսումնասիրել Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով հաղորդում ներկայացնելու հնարավորությունը։ Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Հակոբյանը նշել է, որ Իոանիսյանն ու նրան պատկանող դաշինքն արատավորել են «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավը ու վնաս հացրել հեղինակությանը։ Ըստ նրա՝ իր կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ, ինչը «սահմանադրական իրավունքի խախտում է», հայտնում է Sputnik Արմենիան:
Ապրիլի 22-ին «Անկախ դիտորդը» դիմել է վարչական դատարան՝ հիմք ընդունելով «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Եթե դատարանը բավարարի դիմումը, հիմնադրամին կարող է սպառնալ մինչև 6 մլն դրամ տուգանք։
Լրագրողներից մեկը նշել է․ «Դդուք ապրում եք Նիկոլ Փաշինյանի հետ, ասոցացվում եք ՔՊ–ի հետ, և հարցրեց` եթե մարդիկ ձեզանից բարեգործություն ստանան, ի՞նչ են մտածելու` դա ո՞ւմ համար է արվում` «Ուժեղ Հայաստանի», թե՞ ում»։
«Դուք դրանով խախտում եք իմ սահմանադրական իրավունքը։ Չի կարելի դիմացի մարդու քաղաքական կողմնորոշումը, ընտրելու ձևը հանրային քննարկման դարձնել` անկախ նրանից` ով է այդ մարդը։ Գնացեք, ժողովրդին հարցրեք՝ ասոցացվո՞ւմ եմ, թե՞ ոչ»,– պատասխանել է Հակոբյանը։
Ինչ վերաբերում է «Կրթվելը նորաձև է» շարժմանը, որին աջակցում է «Իմ քայլը» հիմնադրամը, Աննա Հակոբյանի պնդմամբ, երբեք չի ֆինանսավորվել կառավարության կողմից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզապես մասնակցել է այդ հավաքներին որպես բանախոս։
«Անկախ դիտորդ» դաշինքը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։





