«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը, որի ձերբակալման մասին հայտնի դարձավ ավելի վաղ, մեղադրանքը չի ընդունում, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը:
Ավանեսյանը, որն ավելի հայտնի էր որպես հետախույզ Կանդազ, մեղադրվում է ընտրակաշառքի գործով:
«Ունի մեղադրյալի կարգավիճակ, մեղադրանքը չի ընդունում»,- նշել է նա։
Նա հայտնել է, որ Ավանեսյանի բնակարանում իրականացվել է խուզարկություն, սակայն վարույթին առնչվող որևէ առարկա, ապօրինի որևէ առարկա չի հայտնաբերվել։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու համար ձերբակալվել է 4 անձ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք։ Այդ խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից»,– ասված է հաղորդագրության մեջ։





