Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ ապրիլի 27-ի արտահերթ նիստում բավարարել է դիտորդական առաքելություն իրականացնող 3 կազմակերպության դիմում։
Այդ կազմակերպություններն են՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, «Արժանապատիվ սպա» իրավա-սոցիալական հասարակական կազմակերպությունը, «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը»։
Նշված երեք կառույցները ստացել են հավատարմագրում՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունները դիտարկելու նպատակով։
Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են մինչև մայիսի 3-ը ներկայացնել հավատարմագրման հայտ ԿԸՀ։ Վերջնաժամկետը լրանալուց հետո ինքնաշխատ համակարգը փակվելու է:
ԿԸՀ-ն ընդհանուր առմամբ հավատարմագրել է 12 տեղական դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն, ինչպես նաև մեկ միջազգային կառույց՝ Միջազգային Հանրապետական ինստիտուտ (IRI)։





