Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքին առնչվող հարցեր
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ մասնագիտական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման վերաբերյալ:
Առանձնազրույցին հաջորդել է հանդիպում պատվիրակությունների ընդլայնված կազմով: Ամփոփել երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները։
Անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հնդկաստանը սկսել է Pinaka կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի մատակարարումը Հայաստան:2024-ի նոյեմբերին հնդկական Indian Defence Research Wing պարբերականը հայտնել էր, որ Հնդկաստանը սկսել է Pinaka հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստանին՝ ընդգծելով, որ այն համընկել է հնդկական AKASH հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարման հետ։





