Ապրիլի 29-ին Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ ինքնաթիռով ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Այլ մանրամասներ չեն հայտնել:
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, Երևան է ժամանել կառավարական պատվիրակություն, որը գլխավորում է այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Այդ մասին գրել է Minval.az-ը:
Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։





