AM
29 Ապրիլ 2026 - 08:47 AMT

ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է՝ Մուստաֆաևը Երևանում է

Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, հայտնում է Factor.am-ը:

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն այլ մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ լրացուցիչ մամուլի հաղորդագրություն կտարածեն։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 29-ի առավոտյան Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել։ Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, Երևան է ժամանել կառավարական պատվիրակություն, որը գլխավորում է այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողովի նախագահն է։