AM
29 Ապրիլ 2026 - 08:57 AMT

Միրզոյանն ու Բարոն կարևորել են Մակրոնի առաջիկա այցը Երևան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը գոհունակությամբ ընդգծել են Փարիզում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նոր նստավայրի ընտրությունն ու պաշտոնական բացումը, որը երկու երկրների միջև գործընկերությունն առավել խորացնելու լավագույն դրսևորումներից մեկն է։

Նախարարները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Երևան առաջիկա այցի կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում համագործակցության առաջիկա ծրագրերին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման, ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:

Ավելի վաղ Միրզոյանն ասել է, որ մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը: