AM
29 Ապրիլ 2026 - 10:15 AMT

Խուզարկություններ են կատարվել «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակում, կան բերման ենթարկվածներ

Իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակում, բերման ենթարկված քաղաքացիներ կան։ Այդ մասին տեղեկացրել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը, հայտնում է Aysor.am-ը:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք, հայտնում է 1lurer.am-ը:

«Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հակակոռուպցիոնն օրեր առաջ ձերբակալել, ապա մեղադրանք առաջադրեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, Կանդազ մականվամբ հայտնի Արթուր Ավանեսյանին: Նա 2 ամսով կալանավորվել է: Ավանեսյանի հետ ևս 3 քաղաքացի է ձերբակալվել: Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն էր հրապարակվել, որը ենթադրաբար առնչվում է նրանց: