AM
29 Ապրիլ 2026 - 10:30 AMT

Կանդազը հացադուլ է հայտարարել

Երկու ամսով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ հետախույզ Կանդազը հացադուլ է հայտարարել: Այդ մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ Ավանեսյանը հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի:

«Հացադուլն ի նշան իր դեմ կատարված ապօրինի իրավական գործընթացի է, այս ապօրինությունների, որը տեղի են ունենում Ավանեսյանի և իր թիմակիցների հանդեպ», – փոխանցել է Մելոյանը։

Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է ապրիլի 27-ին: Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ նա ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը առնչվել է ընտրակաշառքի գործին։ Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել էր ձայնագրություն, որտեղ ենթադրաբար լսվել է Արթուր Ավանեսյանի ձայնը։