Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 հայկական կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք համատեղ նամակով դիմել են ԵՄ ղեկավարությանը, ԵՄ գրասենյակի մոտ են հանձնելու համար նամակը:
Նամակում նրանք դիմել են Երևանում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին և իրենց քաղաքական ընտանիքների ղեկավարներին՝ բարձրաձայնելով Հայաստանում տիրող հակաժողովրդավարական զարգացումների, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների և արցախահայության խնդիրների մասին։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԵՄ ներկայացուցչության դիմաց ասել է․ «Այդ նամակում մենք օգտագործել են գալիք եվրոպական գագաթնաժողովը ոչ թե Նիկոլ Փաշինյանի նախընտրական շոուին լուռ հետևելու առիթ,այդ կապակցությամբ նիկոլական նախընտրական խնջույքը, այլ Հայաստանի համար դառը ճշմարտությունը բարձրաձայնելու հարթակ», հայտնում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ նամակում զետեղված է 6 հիմնական ուղղություն, որից առաջին 4-ը՝ մարդու իրավունքներին, քաղաքական հետապնդումներին, եկեղեցու վրա հարձակումներին և մամուլի ազատությանն են վերաբերում, իսկ վերջին երկուսը՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և արցախահայության խնդիրներին։
«Պահանջների մեջ մենք միավորվել ենք հետևյալ կոչերի շուրջ. անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին, ինչպես նաև Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին, այդ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել Հայաստանում տիրող հակաժողովրդավարական վիճակի մասին և հնարավորության դպքում համաժողովի մասնակիցները հանդիպեն ԵՄ քաղաքական ընտանիքի մաս կազմող Հայաստանի կուսակցությունների հետ»,- ասել է Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը նշել է, որ նամակն արդեն նախորդ օրը ուղարկվել է ԵԽ, ԵՀ-ի նախագահներին, ԵԱԳ ղեկավարին, ԵԽ քաղաքական խմբակցությունների ղեկավարներին և ԵՄ անդամ պետությունների կառավարություններին։
«Հայերն ամենահյուրասեր ժողվուրդն են աշխարհում, մենք բոլորին պատրաստ ենք գրկաբաց ընդունել մեր հայրենիքում, բայց գալ միայն կերուխում անել և մի հատ տանտերերից չհարցնել՝ ոնց եք, այն թուլատրելի չէ»,-ասել է Աշոտյանը:
Նամակի հեղինակներն են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամներ ՀՀԿ-ն և «Ժառանգություն» կուսակցությունը, Սոցիալիստների և դեմոկրատների անդամ ՀՅԴ-ն, Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների ալյանսի անդամ ՀԱԿ-ը, ինչպես նաև Եվրոպական ազատ ալյանսի անդամ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։





