Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 11-րդ վերանայման համաժողովի ընդհանուր քննարկման ընթացքում Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ հաստատակամ հանձնառությունը պայմանագրին՝ շեշտելով զինաթափման նախաձեռնությունները առաջ մղելու և միջուկային բախումների վտանգները նվազեցնելու ուղղությամբ իրական քայլերի կարևորությունը։
Նշվել է նաև, որ պատվիրակությունն ընդգծել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նշանակալի դերը միջուկային անվտանգության հարցերի ոլորտում միջազգային համագործակցության խթանման գործում, հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։





