Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությանը՝ ընդգծելով պատմական նշանակությունը։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, թեև հեռավար ձևաչափով, բայց առաջին անգամ մասնակցում է Հայաստանում անցկացվող միջոցառմանը։
«Բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028 թվականին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնտեղ անցկացվի»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Նա նշել է, որ այժմ խաղաղություն է հաստատվել Ադրբեջանի հետ, հայտնում է Auroranews.am-ը:
«Արդեն 2 տարի է` ոչ մեկ չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով։ Սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից վեր։ Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որ ամրապնդենք և ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը։ Սա առաջին անգամն է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակա կարգով»,- Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ասել է ՀՀ վարչապետը։
Հայաստան է այցելել նաև Թուրքիայի փոխնախագահը, և Փաշինյանը ընդգծել է, որ նա առաջին փոխնախագահն է, որը երբևէ ժամանել է Հայաստան։





