Մայիսի 3-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շրջել են Երևանի կենտրոնական հատվածում, որից հետո Ֆրանսիայի նախագահը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
Նա նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրեն ռազմավարական գործընկերությունը երկրների միջև:
«Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում, մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։ Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև»,-նշել է նա:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:
Մակրոնը, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկելու է Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ Նա նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ևս մանրամասն անդրադարձ է լինելու այդ թեմային:





