AM
5 Մայիս 2026 - 06:41 AMT

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար․ Հիանալի էր լինել Երևանում

Հիանալի էր լինել Երևանում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն X-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:

Նա կարևորել է համատեղ աշխատանքը բարդ անվտանգային միջավայրում:

«Հիանալի էր լինել Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որն անցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ:

Ավելի բարդ անվտանգային միջավայրում համատեղ աշխատանքն ավելի կարևոր է, քան երբևէ՝ մեր հասարակություններն ավելի ուժեղ և անվտանգ դարձնելու համար։ ՆԱՏՕ-ն շարունակում է առանցքային դեր խաղալ որպես դաշնակիցների անվտանգության անկյունաքար»,- գրել է Ռյուտեն։

Մարկ Ռյուտեն ավելի վաղ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր։