AM
5 Մայիս 2026 - 13:29 AMT

ՊՆ-ն պայմանագիր է ստորագրել ֆրանսիական SOFEMA Group և Airbus Helicopters ընկերությունների հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է ստորագրել SOFEMA Group և Airbus Helicopters ընկերությունների հետ, որի շրջանակներում Հայաստան կմատակարարվեն տրանսպորտային ուղղաթիռներ և ժամանակակից զինվորական հանդերձանք։

Այս քայլն ուղղված է զինված ուժերի շարժունակության և լոգիստիկ կարողությունների հզորացմանը, հայտնում է Radar Armenia-ն:

Զուգահեռաբար, քաղաքացիական ավիացիայի ոլորտում FlyOne Armenia ավիաընկերությունը համաձայնագիր է ստորագրել երկու նոր՝ Airbus A321-200NX (Neo) նեղֆյուզելաժային օդանավերի գնման վերաբերյալ՝ սեփական օդանավային պարկն ընդլայնելու նպատակով։

Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հռչակագրի ստորագրումը կայացել է Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցի շրջանակում: