AM
5 Մայիս 2026 - 13:56 AMT

Ռուբինյան․ Հայաստանը որևէ երկաթուղի, ուղի չունի դեպի Եվրամիություն

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում խոսել է արտաքին դերակատարների մասին, որոնք այս տարածաշրջանից չեն, բայց կարող են դրական դեր ունենալ՝ հատկապես ենթակառուցվածքների և կապուղիների զարգացման միջոցով։

Նա նշել է, որ Հայաստանը որևէ երկաթուղի, ուղի չունի դեպի Եվրամիություն, հայտնում է Panorama.am-ը:

«Ինչպե՞ս կարող է Թուրքիան ու Եվրամիությունը դրական դեր խաղան Հարավային Կովկասում։ Նախ կապված լինելով Հարավային Կովկասի հետ։ Կան երկաթուղիներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, որոնք կապում են Թուրքիան, Վրաստանը Ադրբեջանին, բայց մի կենսական կապուղի կա պակասող՝ Հայաստանը որևէ երկաթուղի, ուղի չունի դեպի Եվրամիություն»,- նշել է Ռուբինյանը։

Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիան Հարավային Կովկասի հարևանն է, Հարավայի Կովկասի մեջ չէ, Եվրամիությունը Հարավային Կովկասում չէ դեռ։

«Այն փաստը, որ այսօր Երևանում մի հայ, մի վրացի, մի թուրք, մի ադրբեջանցի, Եվրամիության մի ներկայացուցիչ նստած են միասին, նշանակում է ինչ-որ բան ծրագրում ենք, քննարկում ենք, ճիշտ ուղղությամբ ենք ընթանում»,- նշել է նա:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, որը նույնպես մասնակցում «Երևանյան երկխոսությանը», Հայաստանն ու Թուրքիան դեռ չեն քննարկել սահմանի բացման ժամկետների հարցը: