Լավ լուրն այն է, որ կան հարաբերություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, հայտարարել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում
Ըստ նրա՝ «անցյալ տարվա օգոստոսից առաջ երկրների միջև հակամարտության վիճակ էր, դրանից հետո աներևակայելի բաներ են տեղի ունեցել, որոնք մարդիկ չէին կարող ատկերացնել, հայտնում է Factor.am-ը:
Ռուբինյանը շեշտել է՝ սահմանին երկու կողմից զինվոր չի զոհվել, դրանից առաջ չի եղել որևէ տարի, որ զինծառայող չզոհվի։
Ռուբինյանը նաև նշել է, որ անցյալ տարվա աշնանից Ադրբեջանը վերացրել է Հայաստան տարանցման երկաթուղային սահմանափակումները, որը կարևոր է քայլ որակել Հարավային Կովկասի համար, նաև Հայաստանից գործարարներն առևտուր են սկսել Ադրբեջանի հետ։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, որը նույնպես մասնակցում «Երևանյան երկխոսությանը», Հայաստանն ու Թուրքիան դեռ չեն քննարկել սահմանի բացման ժամկետների հարցը:





