AM
7 Մայիս 2026 - 06:56 AMT

Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկում է մայիսի 29-ին․ ԿԸՀ-ն պարզաբանել է ով կարող է քվեարկել

Հունիսի 7-ի ընտրություններում Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկում է մայիսի 29-ին․ ԿԸՀ-ն պարզաբանել է ով կարող է քվեարկել:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն իրականացնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները, ինչպես նաև երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամներն արտերկրում էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն։

«Բացի այս անձանց շրջանակից, այլ էլեկտրոնային քվեարկություն չի իրականացվում։

ԿԸՀ-ն մայիսի 6-ի արտահերթ նիստում, Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարները փոխանցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին։

Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկում է մայիսի 29-ի ժամը 08:00-ից մինչ մայիսի 31-ի ժամը 20:00-ն։

էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը ԿԸՀ ներկայացվում է մինչև հունիսի 1-ի ժամը 12:00-ն»,- նշված է հաղորդագրությունում։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: