AM
7 Մայիս 2026 - 08:58 AMT

Օհանյան. Թռնեք վերև, իջնեք ցած՝ Արցախի անկման համար պատասխանատու է այսօրվա իշխանությունը

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իշխանությունները փորձում են 44-օրյա պատերազմի հիմնական պատասխանատվությունը դնել միայն բանակի վրա։

«Թռնեք վերև, իջնեք ցած՝ Արցախի անկման համար պատասխանատու է այսօրվա իշխանությունը»,- ընդգծել է Օհանյանը, հայտնում է Aysor.am-ը:

Օհանյանի խոսքով՝ պատասխանատվությունը կրում են իշխանության բոլոր թևերը։

«Բանակը, հատկապես, Արցախի պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրը գոնե մեկ ամիս անընդմեջ հերոսաբար կատարել է ու հիմնական պրոբելմն այն է եղել, որ ռազմաքաղաքական որոշումները չեն կարողացել ճիշտ ընթացք ստանալ ու փակել ճեղքման ճանապարհը, որով հակառակորդը կարողացել է առաջխաղացում ունենալ»,- ընդգծել է Օհանյանը։

Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանատվություն կրի, քանի որ խրախուսել է նահանջի ճանապարհը։