Ներքին ընտրությունների արդյունքով «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարել է վարչապետի իր թեկնածուին՝ կուսակցության հաղթանակի դեպքում 100-օրյա կառավարությունը կգլխավորի Նինա Կարապետյանցը: Այդ մասին ասվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում:
«Մեր թեկնածուն, ըստ կուսակցության ծրագրի, մեր հաղթանակի դեպքում, պարտավորվում է հաջորդող 10 տարիների ընթացքում չզբաղվել քաղաքականությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





