«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում անցկացվել են Հայաստանի և Անգոլայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Անգոլայի ԱԳ պետքարտուղար Էսմերալդա Բրավո Կոնդե Դա Սիլվա Մենդոսայի գլխավորությամբ։
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Անգոլայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը։
Վահան Կոստանյանն ու Անգոլայի ԱԳ պետքարտուղարը քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները՝ ներառյալ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, հանքարդյունաբերության և առողջապահության ոլորտներում համագործակցությունը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման վերաբերյալ։





