«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսելու է Երասխից, որտեղ հատուկ միջոցառում է անցկացնելու։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Մեկնելու ենք Երասխ, որտեղ հատուկ միջոցառում ունենք, որն ուղիղ եթերում կդիտեք, կտեղեկանաք, թե ինչի մասին է։ Հետո մեկնելու ենք Աղվերան, որտեղ հանդիպելու ենք մոտ 200 երիտասարդի հետ և խոսելու ենք մեր մարտահրավերներից, ծրագրերից և մեր առաջարկվող լուծումներից»,-նշել է Մարուքյանը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին մաղթելով հաջող քարոզարշավ։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





