AM
11 Մայիս 2026 - 06:49 AMT

Բաբաջանյան. Հունիսի 7-ը Հայաստանի դուռը ներսից կողպելու կամ լայն բացելու օրն է

Հունիսի 7-ը Հայաստանի դուռը «ներսից կողպելու կամ լայն բացելու օրն է», հայտարարել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ և նախընտրական ցուցակի առաջին համար Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան տեսանյությում:

«Կամ հանձնում ենք երկիրը Պուտինի հայաստանյան հաճախորդներին՝ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Ծառուկյանին, Թաթոյանին և մյուսներին, կամ վերջապես կտրում ենք այն շղթան, որով մեր պետությունը պահել են կախված, թույլ և կառավարելի»,- ասել է նա:

Նա նաև ասել է, որ քաղաքացին ուզում է պարզ բան՝ որ երեխաները լավ ապրեն։

«Լավ ապրել նշանակում է անվտանգ բակ, ուժեղ դպրոց, օրենքի պաշտպանություն և ապագա: Մենք պետք է կառուցենք Հայաստան, որտեղ երեխային ձևավորում է կրթությունը, պաշտպանում է օրենքը, առաջ է տանում տաղանդը, ոչ թե ծանոթ-բարեկամ կապերը կամ գողականը»,- հայտարարել է նա։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։