Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհային։
Հայ-հնդկական հարաբերությունների բարձր մակարդակի համատեքստում կարևորվել է 2008 թվականին ստորագրված Երևանի և Դելիի միջև բարեկամության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։
Քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ ակնկալում է տիկին դեսպանի աջակցությունը երկու քաղաքների միջև կապերի թարմացման հարցում։
Նշվել է նաև, որ Երևանը բաց է տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների, ինչպես նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար։





