Հայաստանում գործարկվել է իրավական աշխատանքի ավտոմատացման LexAI հարթակը՝ ստեղծված իրավաբանների ամենօրյա աշխատանքն արագացնելու և ժամեր տևող առօրյա գործընթացներն ավտոմատացնելու համար։
Հարթակը հասկանում է հայերեն իրավաբանական լեզուն և աշխատում է ՀՀ օրենքների և վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների համատեքստով՝ այն դարձնելով գործնականորեն կիրառելի իրավաբանների համար։
LexAI -ի միջոցով իրավաբանը կարող է վերլուծել դատական գործի նյութերը, ուսումնասիրել օրենքն ու նախադեպերը, ստանալ ռազմավարության առաջարկներ և ընտրության հիման վրա ձևավորել դատարան ուղարկվող դիմումի կամ բողոքարկման փաստաթղթի նախագիծը։
LexAI -ից արդեն օգտվում է 100-ից ավելի իրավաբան։ Ըստ օգտատերերի՝ այն աշխատանքը, որը նախկինում կարող էր տևել 4–5 ժամ, որոշ դեպքերում հարթակի միջոցով հնարավոր է կատարել մոտ 20–30 րոպեում։
«Իրավական ոլորտի համար տեխնոլոգիական գործիքը պետք է ոչ միայն տեքստ ստեղծի, այլ հասկանա իրավական լեզուն, օրենսդրական միջավայրը և դատական պրակտիկան։ LexAI-ը ստեղծվել է հենց այդ տրամաբանությամբ՝ հաշվի առնելով հայաստանյան իրավական աշխատանքի առանձնահատկությունները։ Մենք հրավիրում ենք իրավաբաններին փորձել հարթակը և գնահատել, թե ինչպես այն կարող է հեշտացնել իրենց ամենօրյա աշխատանքը»,- նշել է LexAI-ի համահիմնադիր Սեդա Թունյանը:
«Համակարգը նախատեսված է ՀՀ դատավարական գործընթացի բոլոր մասնակիցների համար։ Նրանք կարդում, լսում, ուսումնասիրում ու վերլուծում են մեծ ծավալի նյութեր։ LexAI-ը ստեղծվել է, որպեսզի դատավարական գործընթացի մասնակիցները կարողանան կենտրոնանալ իրենց մասնագիտական դատողության եւ ռազմավարության վրա, իսկ տեխնոլոգիան օգնի կատարել ժամանակատար աշխատանքը էականորեն ավելի արագ եւ համակարգված»,-իր հերթին ասել է LexAI-ի համահիմնադիր եւ տնօրեն Անդրանիկ Երիցյանը:
Ներկայումս LexAI-ը հասանելի է Հայաստանի շուկայում, իսկ աշնանիցընկերությունը նախատեսում է մուտք գործել նաև նոր շուկաներ։
ԼեքսAI –ն առաջին հայկական տեխնոլոգիական ընկերությունն է, որը ստեղծում է իրավական աշխատանքի ավտոմատացման գործիքներ։ Ընկերության լուծումները համադրում են AI տեխնոլոգիաները, հայերեն իրավաբանական լեզվի ընկալումը եւ տեղական իրավական համատեքստը՝ իրավաբանների աշխատանքը դարձնելով ավելի արագ, համակարգված և արդյունավետ։





