ԱԺ-ում ԵԽԽՎ պատվիրակների հետ քննարկվել են ՀՀ նախընտրական և քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր: Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Սոնա Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Ռուստամյանը և Արմեն Գևորգյանը մայիսի 12-ին հանդիպում են ունեցել երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ։
Հյուրերն ընդգծել են, որ այցի նպատակը հունիսի 7-ին նախատեսված ընտրությունների քարոզարշավին և ընթացիկ զարգացումներին ծանոթանալն է։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





