AM
13 Մայիս 2026 - 09:59 AMT

Ամերիկյան AECOM-ի մասնագետները ՀՀ-ում են՝ մեկնարկելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակությամբ Հայաստան ժամանած ամերիկյան AECOM ընկերության թիմին,որը Հայաստանում է՝ մեկնարկելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները:

Հանդիպման ընթացքում AECOM-ի ներկայացուցիչները փոխվարչապետին ներկայացրել են մշակվելիք տեխնիկատնտեսական գնահատման աշխատանքների հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները։

Գրիգորյանը կարևորել է իրականացվող գործընթացները՝ ընդգծելով TRIPP-ի նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման տեսանկյունից։ Նա անդրադարձել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին՝ շեշտադրելով Հայաստանի տարածքով բեռների և ռեսուրսների տարանցման զգալի ներուժը։

Գրիգորյանը նախօրեին ընդունել էր նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությանը։ Կողմերը քննարկել և համաձայնեցրել էին TRIPP-ի իրականացման հետ կապված գործառնական և իրավական բնույթի մի շարք հարցեր։