ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը դիտորդական առաքելություն կիրականացնի Հայաստանի 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում, հայտնում է ԿԸՀ-ն:
Առաքելության ներկայացուցիչներ Ելենա Երեմենկոն, Ռոման Ամբուցևը, ինչպես նաև ԱՊՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը մայիսի 13-ին այցելել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Պատվիրակության անդամներին ընդունել և ողջունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, որը ներկայացրել է ընտրական գործընթացին վերաբերող օրենսդրական կարգավորումները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների իրավունքներին ու պարտականություններին։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





