AM
14 Մայիս 2026 - 07:09 AMT

Փաշինյան․ ՀԷՑ–ը շատ շուտով պետական սեփականություն կլինի

ՀԷՑ–ը շատ շուտով պետական սեփականություն կլինի, հայտարարել է վարչապետ, ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դե-յուրե կդառնա պետության սեփականությունը«-ասելէ նա՝ հավելելով,որ դա տեղի կունենա շատ շուտով, հայտնում է «Փաստինֆոն»:

«Ընկերությունը դե-ֆակտո արդեն պատկանում է պետությանը»,- նշել է Փաշինյանը։

2025 թվականի հուլիսին Հայաստանի պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատար։ Ավելի ուշ՝ 2026 թվականի նոյեմբերին, Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ընկերությանը զրկել էր էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից։

«Տաշիր» ընկերությունների խումբը պատկանում է տնային կալանքի տակ գտնվող «Հզոր Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին։