Ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի իրավազորության ներքո, հայտարարել է վարչապետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն Աջափնյակում արտագնա ասուլիսի ժամանակ։
Նա մտավախություն չունի, որ ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է իր քաղաքացիներին պաշտպանելու անվան տակ ինչ-որ գործողություններ անել, հայտնում է Panorama.am-ը:
«Ո՛չ, մտավախություն չկա․․․Որովհետև անկախ նրանից, թե ինչ օրենքներ են գործում Ռուսաստանում, 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում և Հայաստանի իրավազորության ներքո, չի կարող լինել մտավախություն»,- նշել է Փաշինյանը:
Մայիսի 13-ին ՌԴ Պետդուման որոշում է ընդունել, որը թույլատրում է զինված ուժերին ներգրավել արտերկրում ռուսաստանցիներին պաշտպանելու համար: Խոսքն օտարերկրյա դատարանների որոշումների մասին է, որոնց լիազորությունները որոշվել են առանց Ռուսաստանի մասնակցության, կամ որոնք գործում են ոչ միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման հիման վրա։ Մայիսի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ–ն ներառվել է ԱՄՆ-ի հայցերով ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում։





