AM
14 Մայիս 2026 - 13:59 AMT

Բլոգեր Ավետիսյանը մեղքը չի ընդունում․ Նրա տունը խուզարկվում է

Մայիսի 12-ին ձերբակալված բլոգեր Արտակ Ավետիսյանի բնակարանում իրավապահները խուզարկություն են իրականացնում։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա ձերբակալվել է մայիսի 12-ին՝ Շենգավիթ վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ «Նիկո՛լ, դավաճան» բղավելու համար։

Արտակը հրաժարվել է հանրային պաշտպանից և ցանկություն է հայտնել, որ Մելիքյանը լինի իր փաստաբանը։

«Ավետիսյանին ցանկանում են մեղադրանք առաջադրել ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու հատկանիշներով, գուցե արդեն առաջադրել են, դեռ չգիտեմ։ Արտակն էլ հեռախոսով ինձ ասաց, որ մեղքը չի ընդունում։ Մենք գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ»,– ասել է Մելիքյանը։

Կալանքի միջնորդության վերաբերյալ դատական նիստի օրն ու ժամը դեռ հստակ հայտնի չէ: