«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանի անվտանգային հարցերին։
«Ես կասկած ունեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իրականացնում է Ալիևի երազանքը: Տեղ է բացում ադրբեջանցիների համար: Մենք ասում ենք 300,000-ի մասին, բայց ես արդեն կասկած ունեմ նույնիսկ 500, 000: Դրա թիվը հետագայում հաշվելը անհնարին է լինելու մեզ համար: Եվ Ալիևի արևմտյան Ադրբեջանի գաղափարը հաջորդ 5 տարիներում իրականացնելու է»,- ասել է Կարապետյանը, հայտնում է Factor.am-ը:
Նա հայտնել է, որ առաջիկայում ներկայացնելու է կուսակցության ամենամասշտաբային ծրագրերը, որոնք, ըստ Կարապետյանի, կապահովեն պետության թե՛ խաղաղությունը, թե՛ արժանապատիվ կյանքը, թե՛ բարեկեցությունը։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





