AM
15 Մայիս 2026 - 10:01 AMT

Շենգավիթում «Նիկոլ, դավաճան» բղաված բլոգերը 1 ամսով կալանավորվել է

Շենգավիթ վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում «Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգեր Արտակ Ավետիսյանը մեկ ամսով կալանավորվել է։ Այդ մասին տեղեկացրել են Քննչական կոմիտեից, հայտնում է Factor.am-ը:

Մայիսիս 15-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ բլոգեր Արտակ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ֆեյսբուքյան տեսանյութում ատելություն, խտրականություն և թշնամանք հրահրող հայտարարություններ կատարելու համար։ Նա ձերբակալվել էր, իսկ դատարան ներկայացվել էր կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն։

Համացանցում տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես են իրավապահները բերման ենթարկում տղամարդուն, մինչդեռ նրա հարազատները պնդում են, որ նա դիմադրություն չի ցուցաբերել, իսկ ոստիկանների գործողությունները եղել են բռնի։

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Հարությունյանն էր տեսանյութ հրապարակել, որտեղ քաղաքացին, մինչ բերման ենթարկվելը, կոշտ և վիրավորական արտահայտություններով դիմել էր Նիկոլ Փաշինյանին՝ ներկայանալով որպես «շենգավիթցի Արտակ» և հայտարարելով, որ սպասում է վարչապետին Շենգավիթում։ «…էդ թռածներիդ կուտոկին հավաքի, արի Շենգավիթ»,- ասում էր նա տեսանյութում։