AM
16 Մայիս 2026 - 08:03 AMT

Աբրահամյան. Բաբայանի ուղերձը գերիների հանդեպ հաշվեհարդարի և ապօրինությունների ցնցող փաստերի մասին էր

Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի ուղերձը Բաքվում հայ գերիների նկատմամբ հաշվեհարդարների, ապօրինությունների և իրավունքների համատարած խախտումների վերաբերյալ ցնցող փաստերի հանրայնացման մասին է, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Դավիթի խոսքը փոխլրացնում էր օրեր առաջ Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հայտարարությանը, որտեղ ևս կարմիր գծով շեշտվում էր Ադրբեջանում աննախադեպ անօրինականությունների շղթայի և իրավիճակային փակուղու մասին։

Բայց ամենից զատ, ինձ անհանգստացնում է մեր գերիների անվտանգության խնդիրը, որովհետև ՀՀ իշխանության հանցավոր անգործության պայմաններում Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից՝ լուրջ սպառնալիք ստեղծելով հայ գերիների կյանքի և առողջության համար»,-գրել է նա։

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային ուղերձով դիմել է ՄԻՊ-ին, միջազգային իրավունքի պաշպաններին՝ հայտնելով, որ վերաքննիչ դատարանին ուղղված նամակներն անհետացել են: Նա նշել է, որ իրենց նկատմամաբ կոպտորեն խախտվում են մարդասիրության, արդարադատության և արդարության միջազգային նորմերը։ Նա նշելէ,որ կատարվողն էլ ոչ այլ ինչ է, քան էթնո-քաղաքական վենդետա՝ ուղղված հայ ժողովրդի անցյալին, ներկային ու ապագային։

Նա խնդրում է բոլորին օգնել իրենց ստեղծված իրավիճակում՝ հանուն արդարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրական խաղաղության։