AM
18 Մայիս 2026 - 06:41 AMT

Ինչպես փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն ներկայացրել է ընթացակարգը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրազեկող տեսանյութում ներկայացրել է, թե քաղաքացիներն ինչպես կարող են փոխել իրենց ընտրատեղամասը։

Ընտրատեղամասը փոխելու դիմումները քաղաքացիները կարող են ուղարկել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն մինչ մայիսի 26-ը՝ ժամը 14:00-ն:

Նման դիմում կարող են ներկայացնել այն քաղաքացիները, որոնք հաշվառված են մեկ համայնքում, սակայն քվեարկության օրը գտնվելու են այլ համայնքում։

Դիմում ներկայացնելու հնարավորություն ունեն նաև այն անձինք, որոնք հաշվառում չունեն։

Այս հնարավորությունից կարող են օգտվել նաև հենաշարժական խնդիրներ ունեցող քաղաքացիները, եթե իրենց ընտրատեղամասը հարմարեցված չէ։ Վերջին խմբին պատկանող ընտրողները կարող են ընտրատեղամասի փոփոխության դիմում ներկայացնել նաև նույն համայնքի կամ բնակավայրի ներսում։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։