AM
18 Մայիս 2026 - 10:25 AMT

Ծառուկյան. Ընտրությունն իսկապես վճռորոշ է՝ շարունակե՞լ համակերպվել իրավիճակի հետ, թե միասին բացել նոր ճանապարհ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը թիմակիցների հետ Էրեբունի վարչական շրջանում էր: Հանդիպումների ընթացքում նա ներկայացրել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական դրույթները, որոնք ուղղված են մարդկանց կյանքի որակի իրական բարելավմանը, ասվում է նրա ֆեյսբուքյան էջում:

«Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է․ շարունակե՞լ համակերպվել ներկա իրավիճակի հետ, թե՞ միասին բացել նոր ճանապարհ՝ դեպի հաղթանակ, զարգացում և արժանապատիվ ապագա»,-ասվում է գրառման մեջ:

Նա նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս անմիջական և անկեղծ շփում ունենալ քաղաքացիների հետ, լսել նրանց մտահոգություններն ու սպասումները։

Ծառուկյանի գնահատմամբ՝ Էրեբունու բնակիչների շրջանում այսօր նկատելի են հույսը, հավատն ու վստահությունը, որ համատեղ հնարավոր է փոխել իրավիճակը և Հայաստանը դարձնել ավելի անվտանգ, կայուն և զարգացող պետություն։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։