AM
18 Մայիս 2026 - 12:05 AMT

Վարդանյան. Փաշինյանի հայտարարությունները կներկայացվեն միջազգային դիտորդներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «կդառնան հանցագործության մասին հաղորդումներ, կներկայացվեն նաև միջազգային դիտորդներին», հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն:

«Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց, սա նաև կնատյաց է՝ անընդհատ փորձում է կանանց վրա հարձակվել։ Չնայած իրեն հանդիպող կանայք էլ մեկը մյուսից պինդ ու արժանապատիվ են:

Բայց հետաքրքիր է Հայաստանում կանանց իրավունքներով զբաղվող քանի կազմակերպություն դատապարտող հայտարարություն կտարածի»,- գրել է Քրիստինե Վարդանյանը։

Մի կին մոտեցել է վարչապետ Փաշինյանին և ասել. «Դուք գողացել եք իմ հայրենիքը, մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, Դուք գողացել եք իմ եղբորը, իմ ուրախությունը, Դուք փորձեցիք մեզ կզացնել, մենք չենք կզել….»:

Այս ընթացքում մթնոլորտը լարվել է, վարչապետն ասել է. «Եթե Դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ, Ռոբը նստելու է, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ կզացնելու, սատկացնելու, Սերժին էլ, Գագոյին էլ: ՀՀ քաղաքացուն Ռոբը գնդակահարել է, ես չեմ գնդակահարել»: