AM
19 Մայիս 2026 - 08:15 AMT

Մանուկյան. 35 տարի ինչո՞ւ Հռչակագիրը չխանգարեց որևէ տեղ՝ ՄԽ, միջազգային կազմակերպություններին անդամակցում

Անկախության հռչակագիրը մեր ծննդականն է, որը որևէ կորեցկցիայի, քննարկման ենթակա չէ, հայտարարել է ՀԱԿ պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում:

Մանուկյանը ընդգծել է, որ Անկախության հռչակագրում այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջ չկա, կա ինքնորշման իրավունք։

«35 տարվա ընթացքում ինչո՞ւ այդ հռչակագիրը չխանգարեց որևէ տեղ՝ Մինսկի խումբ գործեց, եռանախագահություն գործեց, դարձանք միջազգային կազմակերպությունների անդամ»,- հարցադրում է արել Արամ Մանուկյանը։

Նա նշելէ,որ այն քաղաքական գործունեության ծրագիր չէ, ընդամենը փաստ է, վավերական է։

«Ընդամենը փաստ է մեր երկրի ծննդի վերաբերյալ, որ այս ծրագրով, այս քվեարկությամբ, այս պառլամենտով ընդունվել է Հայաստանի ծնունդը, Հայաստանի պետականության ստեղծումը։ Ուսումնասիրել եմ առնվազն 20 երկրի հռչակագրեր, որոնք նույնատիպ են, ամենևին չեն խանգարել այդ երկրների հետագային»,-ասել է նա:

Մայիսի 18-ին Արաբկիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի ընդունում Անկախության հռչակագիրը:

«Կոնֆլիկտի հռչակագիր է, չեմ ընդունում»,-ասել է նա: