AM
19 Մայիս 2026 - 10:13 AMT

Թաթոյան․ Մեր ընտրություններին Ադրբեջանի միջամտության փաստերն ուղարկելու եմ ԵՄ պատվիրակությանը

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է հայաստանյան ընտրություններին Ադրբեջանի միջամտության մասին և հայտնել որ փաստերն ուղարկելու է Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը։

«Մեր ընտրություններին ադրբեջանական միջամտության նոր դեպք` հօգուտ նրա, որ վերընտրվեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն»,- ասել է։

Նա հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «հայերին պետք են հոգեբույժներ, հոգեբաններ, բժիշկներ», սակայն, ՀՀ իշխանությունների կողմից որևէ պատասխան չեղավ: Նա հավելել է,որ դրան Ադրբեջանում հաջորդեցին տարբեր նույնաբովանդակ հրապարակումներ, նրանց պատգամավորներից մեկը սպառնաց, որ հայերը պետք է վերջապես խելքի գան, «ընտրություններից առաջ հայ հասարակությանը պետք է ցույց տալ երկաթե բռունցքը»:

«Սա ակնհայտ միջամտություն է: Եթե իշխանության հայտարարության հիմքով ԵՄ-ն պայքարում է Ռուսաստանի միջամտության դեմ, ինչը լավ է, ուրեմն հավասար պետք է կանխվի նաև ադրբեջանական միջամտությունը:

Պետք է պաշտպանենք հայ ժողովրդին, որ ընտրություն անենք ոչ թե վախերով, այլ հանուն մեր երկրի ու ժողովրդի շահերի»,- ասել է Ա. Թաթոյանը։

ԵՄ-ն գումար է հատկացրել ՀՀ-ին ընտրություններին ՌԴ միջամտության դեմ պայքարելու համար: