Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող 15 հասցեներում իրավապահներն իրականացրել են խուզարկություններ, որոնց հետևանքով հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և զենք` որսորդական հրացաններ:
«Հայտնաբերվել է 1 կգ–ից ավելի կրիստալի նմանվող զանգվածով փաթեթ, բյուրեղանման զանգված, սպիտակ հետքերով կոլբա։ Հայտնաբերվել է նաև մորֆին, մարիխուանա և շոկո տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ, ինչպես նաև շոկոյով լցված կաթուցիչ և որսորդական հրացաններ»,-հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Կան ձերբակալվածներ։
Դեպքի առնչությամբ նախաքննությունը շարունակվել է։





