Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստան ժամանած Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը ՀՀ դիմադրողականության ավելացման ծրագրերում:
Նա ողջունել է մայիսի 19-ին երկու երկրների արտաքին գործերի նախարարների կողմից ստորագրված ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիրը:
Բուդրիսի խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է նաև տարածաշրջանային կապակցվածության օրակարգը, ինչպես նաև Հայաստանի կայուն զարգացման և խաղաղության տեսլականը։
ԵՄ աջակցությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների համատեքստում զրուցակիցները քննարկել են ոլորտային համագործակցության զարգացման հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել փոխանակվել իրենց կուտակած փորձով։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգը:





