AM
20 Մայիս 2026 - 07:47 AMT

ԱԱԾ. Կիրանցի հողերի մի մասը հասանելի չէ գյուղացիներին միջադեպերից խուսափելու համար

Կիրանց գյուղի բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող հողատարածքները այն հատվածում, որտեղ սահմանազատում չի իրականացվել։ Այս տեղեկությունը հաստատել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից, տեղեկցանում է Sputnik Արմենիան:

ԱԱԾ-ից նշել են, որ Կիրանց գյուղի բնակիչները Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող իրենց հողատարածքներ կարող են մուտք գործել միայն սահմանազատված հատվածում։

«Իսկ չսահմանազատված հատվածներում ներկայումս մուտք գործել նպատակահարմար չէ՝ հնարավոր սահմանային միջադեպերից խուսափելու նպատակով»,- հայտնել են ԱԱԾ-ից։

Մոտակա ժամանակներս այնտեղ սահմանազատում չի նախատեսվում։

Հայաստանն ու Ադրբեջանը Տավուշի մարզում 12–կիլոմետրանոց հատված են սահմանազատել: