AM
20 Մայիս 2026 - 08:00 AMT

Հրազդանում AI ծրագրի երկրորդ փուլի շրջանակում ներդրվելու է $4 մլրդ

Հրազդանում իրականացվող AI նախագծի երկրորդ փուլը հաստատվել է, որի շրջանակում նախատեսվում է 4 միլիարդ դոլարի ներդրում։ Այդ մասին հայտարարել է Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը:

«Արդեն տեղյակ եք, որ Հրազդանում կառուցվում է արհեստական բանականության (AI) գործարան՝ 500 միլիոն դոլար ներդրմամբ։

Ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ հաստատվել է ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլար։

Սա աննախադեպ հնարավորություն է ոչ միայն մեր համայնքի, այլև ամբողջ Հայաստանի համար՝ Հրազդանը տարածաշրջանային տեխնոլոգիական և նորարարական կարևոր կենտրոն դարձնելու ուղղությամբ։

Հատկանշական է, որ այսօր աշխարհում գործում են նմանատիպ ընդամենը 13 AI գործարաններ, և 14-րդը կառուցվում է հենց Հրազդանում»,-նշելէնա:

AI գործարանի կառուցման և հետագա գործունեության առանցքային տեխնոլոգիական գործընկերն է NVIDIA ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան համաշխարհային շուկայում գնահատվում է մոտ 4.6 տրիլիոն դոլար։