«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Արաբկիրում իրականացրել են խորհրդանշական ակցիա՝ թան ու մածուն բաժանելով քաղաքացիներին` «ատելության թույնի» դեմ:
«Արաբկիրում երեկ թույնը վխտացել է, ատելության խոսքի մակարդակի կտրուկ բարձրացում է տեղի ունեցել: Հին մեթոդներով մարդկանց մածուն ու կաթնամթերք ենք տալու, որ մեջներից թույնը դուրս գա, չտանջվեն:
Երեկ այգում ե՞ք եղել, այստեղ ատելության թույն է տարածվել, պետք է մեր պապերի պես թան-մածուն խմենք, որ հոգիներս մաքրվի»,- ասել է «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամը։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





