Ռուսաստանը գերտերություն է, հարգանքով ու ակնածանքով ենք վերաբերվում, ասել է Նիկոլ Փաշինյանը Շնողում՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահի հետ հարաբերություններին և ՀՀ-ՌԴ համագործակցությանը։
«Մենք 8 տարվա ընթացքում 200-ից ավել հեռախոսազրույց ենք ունեցել…ՌԴ նախագահի հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք»,-ասել է նա՝ պնդելով, թե Պուտինն ավելի հաճախ ոչ մի այլ երկրի ղեկավարի հետ չի հանդիպել, հայտնում է Panorama.am-ը:
Նա հավելել է, որ ՌԴ-ի հանդեպ ոչ մի կտրուկ գործողություն չեն անելու։
«Մենք ամենայն հարգանքով ենք վերաբերում Ռուսաստանի շահերին, բայց մենք չենք կարող Ռուսաստանի շահերն ավելի բարձր դնենք, քան մեր շահերը»,- հայտարարել է Փաշինյանը։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում «քննարկում կլինի ԵԱՏՄ-ում ՀՀ կարգավիճակի վերաբերյալ»: Նա նշել է, որ տնտեսական և քաղաքական հարցերը չափազանց սերտորեն միահյուսված են:





