AM
20 Մայիս 2026 - 08:39 AMT

Աբրահամյան․ Կեղծ աhшբեկչшկшն սցենարների բեմադրումը մեկ նպատակ ունի՝ արդարացնել ապօրինի ձերբակալությունները

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ «իշխանության հիստերիկ պահվածքը, մրցակիցներին գործակալներ հռչակելը, կեղծ ահաբեկչական սցենարների բեմադրումն ու դրանք ընդդիմությանը վերագրելը մեկ նպատակ ունեն՝ արդարացնել ապօրինի ձերբակալություններն ու ուժի կիրառումը»: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Դեռ չեմ խոսում այն մասին, որ սցենարային որոշակի զարգացումների դեպքում «ահաբեկչության սպառնալիքի» կեղծ ահազանգի ներքո սրանք կարող են ընդհանրապես չեղարկել ընտրությունները կամ դրանց արդյունքները։

Սեփական ժողովրդին ահաբեկելու այս հրեշավոր գործընթացը հովանավորվում է Արևմուտքի մի շարք դերակատարների կողմից, որոնց նպատակը ոչ թե ժողովրդավարական ընտրություններն ու ՀՀ զարգացումն են, այլ մեր երկիրը սեփական աշխարհաքաղաքական նպատակների համար օգտագործելը»,-գրել է նա:

ՔԿ-ն հայտնել է, որ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ, որի առնչությամբ քրվարույթ է հարուցվել մի խումբ անձանց դեմ: