AM
20 Մայիս 2026 - 13:19 AMT

Նարեկ Կարապետյանը` հորեղբոր մասին․ «ՀՀ–ից դուրս միայն գործարար է եղել»

«Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է իր և հորեղբոր՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ վերջին հրապարակումներին` հերքելով դրանք:

Նա նշել է, որ Սամվել Կարապետյանը բացի գործարարությունից երբեք ՀՀ–ից դուրս որևէ բանով չի զբաղվել:

«Երեկ ֆեյքերի օր էր, մեկն իմ այլ երկրի քաղաքացիություն ունենալու հետ կապված, մյուսն էլ Սամվել ԿարապետյանիՌԴ–ում պետական համակարգում աշխատելու վերաբերյալ։ Սամվել Կարապետյանը բացի գործարարությունից երբեք ՀՀ–ից դուրս որևէ բանով չի զբաղվել»,-ասել է նա:

Նա կրկին հայտարարել է, որ որևէ օտարերկրյա քաղաքացիություն չի ունեցել:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստվում է զրպարտության համար դատի տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը` մասնավորապես Սամվել և Նարեկ Կարապետյանների վերաբերյալ հրապարակումների ու հայտարարությունների մասով։ Կուսակցության փաստաբանական թիմն արդեն պատրաստում է հայցադիմումներ։

«The Insider» լրատվամիջոցը մայիսի 19-ին հրապարակում էր արել, ըստ որի՝ Սամվել Կարապետյանը ՌԴ-ում արտասահմանյան անձնագիր է ստացել 1999 թվականին, և, ըստ արտահոսած տվյալների, նրա անձնագրային ֆայլում «աշխատանքի վայր» սյունակում նշված է «ԱԴԾ տեղեկատվական կենտրոն» (ИЦ ФСБ)։