AM
21 Մայիս 2026 - 07:02 AMT

Պապիկյան․ Մայիսի 28-ին ներկայացվելու է այն, ինչ տարիներ շարունակ թաքցրել, քողարկել ենք

Մայիսի 28-ին ներկայացվելու է այն, ինչ տարիներ շարունակ թաքցրել, քողարկել ենք, հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Հանրապետության օրվա՝ մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված զորահանդեսին։ Նա ֆեյսբոքւայն իր էջում տեսանյութ է հրապարակել:

«Հանրությանը ներկայացվելու է այն, ինչ տարիներ շարունակ թաքցրել ենք, քողարկել ենք, չենք խոսել դրա մասին, համեստորեն լռել ենք։ Հիմա պիտի հանրությանը ներկայացնենք որպես հաշվետվություն, թե ինչ ենք արել վերջին 4 տարիների ընթացքում»,- ասել է նախարարը։

Զորահանդեսը կայանալու է մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում և մեկնարկելու է ժամը 10։00-ին։