AM
21 Մայիս 2026 - 08:10 AMT

«Բոլորին դեմ եմ»-ի թեկնածուներից 50–ն ինքնաբացարկ է հայտնել

«Բոլորին դեմ եմ» ժողովրդական կուսակցության նախընտրական ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել։ Այդ մասին ասվում է ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքում։

Կուսակցության նախընտրական ցուցակում կար 87 թեկնածու, մնացել է 37-ը։

«Բոլորին դեմ եմ» կուսակցության քարոզարշավն աչքի է ընկնում յուրահատուկ ակցիաներով՝ «ջուր ծեծելու», «ցեխ շպրտելու», «մուկ տշելու»։ Նրանք նաև թան ու մածուն են բաժանել «ատելության թույնի» դեմ:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։